3
Օգոստոսի 30-ին Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկում մահացել է 2-ամյա տղան, որը մեկ օր առաջ՝ օգոստոսի 29-ին, Վանաձոր քաղաքի Տարոն թաղամասում գտնվող շենքի 3-րդ հարկից վայր էր ընկել։
Ըստ Shamshyan.com-ի՝ երեխան անզգուշաբար վայր է ընկել 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով։
Դեպքից հետո երեխային ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերել, որից հետո նրան սանավիացիայով տեղափոխել էին Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Սակայն, չնայած բժիշկների ջանքերին, երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։