26
ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆն ու Քուշները Ուկրաինայի հարցով բանակցություններում Ռուսաստանից ոչ մի անարդար կամ անհնար պահանջ չեն ներկայացրել։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները Կրեմլում ռուսական կողմի հետ բանակցությունների ընթացքում առաջնորդվել են Դոնալդ Թրամփի դիրքորոշմամբ՝ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը բացառելու և տեղում առկա իրողությունները ճանաչելու հարցում։ Իի հերթին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ «Առաջին ալիք»-ի «Մեծ խաղ» հաղորդման եթերում։
Լավրովի խոսքով՝ ԱՄՆ-ի դիրքորոշման երկրորդ բաղադրիչը տեղում առկա իրողությունների ճանաչումն է․ խոսքը տարածքների մասին չէ։