600 դրամանոց բենզին․ Մրցակցության հանձնաժողովը պարզաբանում է պահանջում

կողմից admin2

Հայաստանում բենզինի գնի բարձրացման վերաբերյալ ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը գրություններ է ուղարկել տնտեսվարողներին։

Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում հայտնել է հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը։ Նրա խոսքով՝ հանձնաժողովը մշտապես ուսումնասիրում է բենզինի շուկան, և այս պահին ևս ուսումնասիրություն է իրականացվում։

Սմբատյանը նշել է, որ տնտեսվարողներին ուղարկված գրությունները վերաբերում են բենզինի արձանագրված գների բարձրացմանը։

Վերջին օրերին  «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հայտարարել էր, որ բենզինի գինը հասել է 600 դրամի՝ այն անվանելով պատմական առավելագույն ցուցանիշ։

Focus Mode