Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում. մամուլ

կողմից badoyan

Երեկ հրապարակված նոր սահմանադրության նախագծում մի արտառոց կետ էլ կա` հավերժ իշխանություն լինելու ծրագիր ունեցող ՔՊ-ի ցանկությամբ:

Ըստ այդ կետի, ԱԺ ընտրական ցուցակներից երբ թեկնածուներ են տեղափոխվում կառավարություն՝ վարչապետի կամ նախարարի պաշտոնների նշանակվում, կարող են հետագայում ազատվել պաշտոններից ու վերադառնալ խորհրդարան եւ վերականգնել իրենց մանդատը։

Գործող սահմանադրությունը նման հնարավորություն չի նախատեսում՝ անձը եթե մանդատը դնում է եւ գնում գործադիր, դադարում են նրա պատգամավորական լիազորությունները, եւ նա այլեւս չի կարող վերադառնալ ԱԺ, եթե նույնիսկ կամովին ազատվում է գործադիրի պաշտոնից։ Նոր սահմանադրությամբ՝ նախարար նշանակվելու դեպքում պատգամավորի լիազորությունները չեն դադարում, այլ կասեցվում են` որպես կառավարության անդամի կամ կառավարության անդամի պարտականությունները կատարող անձի պաշտոնավարման ամբողջ ընթացքում։

Իսկ ի՞նչ կլինի, եթե պատգամավորական այդ տեղն արդեն տրվել է ցուցակում հաջորդ թեկնածուին։ Այս հարցի պատասխանը նախագծում չկա։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode