62 կողմ, 34 ձեռնպահ․ Աննա Հակոբյանի շրջանառած նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

կողմից admin1

«Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ԱԺ-ն ընդունեց 62 «կողմ» և 34 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ։

«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները հայտարարեցին, որ ձեռնպահ են քվեարկելու նախագծին, քանի որ այն ամբողջական չէ, առաջարկություններ են ներկայացնելու, որոնց ընդունումից էլ հասկանալի կլինի՝ կողմ կքվեարկեն նախագծին, թե՞ ոչ։

Հիշեցնենք՝ նախագիծը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ է ստեղծվել, ԱԺ-ում դրա հեղինակները պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը և Ծովինար Վարդանյանն են։

Հիմնավորման մեջ արձանագրվել է, որ 2017-ից գործող և 2024-ին փոփոխված օրենսդրությունը որոշ խնդիրներ լուծել է, բայց գործնական կիրառումը բացեր է ցույց տվել։

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode