10
ՀՀ–ում ցեմենտի գինը բարձրացել է ներմուծման ծավալի նվազելու պատճառով, պնդում է Գևորգ Պապոյանը։ «Այս պահին պատմական նվազագույնի վրա է ցեմենտի ներմուծումը հարևան երկրներից։ Հունիսին ՀՀ է ներմուծվել 59 200 տոննա ցեմենտ, իսկ օգոստոսին` 49 000 տոննա։
Ներմուծումը նվազել է և՛ Վրաստանից, և՛ Իրանից, և՛ Ռուսաստանից։ Պատճառը սահմանափակումները կամ տուրքը չէ, խնդիրն այն է, որ այդ հարևան երկրներն էլ ունեն ցեմենտի պահանջարկ, ինչպես նաև մեքենաների հազարավոր հերթեր կան»,– լրագրողներին ասաց էկոնոմիկայի նախարարը։
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը 2026 թվականի հուլիսից անցել է պետական կառավարման։