«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը նոր Սահմանադրության նախագծի հրապարակման առիթով հրապարակած ուղերձի ընթացքում անդրադարձել է Փաշինյանի առաջարկին, որով նա առաջարկում էր ընդդիմությանը վեց ձայն տալ սահմանադրական հանրաքվեն անցկացնելու համար, իսկ ինքը կհեռանա, եթե ժողովուրդը մերժի առաջարկը։
«Գիտե՞ք, յուրաքանչյուր ընդդիմության համար, իհարկե, սա լավագույն առաջարկն է։ Աշխարհում ամեն ընդդիմություն կցանկանար այսպիսի առաջարկ ունենալ, որ երեք պատերազմ բերած եռապատերազմի ու եռապարտության խորհրդանիշը հեռանար։ Փաստորեն, մեզ առաջարկում է Ալիևին ասել՝ «հա»՝ պոտենցիալ իշխանության դիմաց։ Բայց ինչո՞վ մենք կտարբերվենք Փաշինյանից, եթե «հա» ասենք Ալիևին իշխանության համար։ Նա նույնը անողը չէ՞, դրա դեմ չե՞նք մենք քննադատական խոսք ասում։ Թերագնահատել է մեզ Փաշինյանը, բոլորը կերազեին դրա մասին, բայց ոչ այս դեպքում ու ոչ հայկական ընդդիմությունը, ոչ մենք, որովհետև մեզ իշխանությունը ու Փաշինյանի գնալը պետք է, որ մեր արժանապատուվությունը վերականգնենք, մեզ իշխանությունը այլ բանի համար պետք չէ, եթե պետք լիներ, մենք «հա» կասեինք Փաշինյանին։
Սիրելի հայրենակիցներ, վստահ եղեք, որ մենք շարունակելու ենք այս ճանապարհը, չնայած Փաշինյանի բոլոր մեթոդների մասին տեղյակ ենք ու պատրաստ ենք այդ ամեն ինչը մեր վրշա կրելու»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ահմանադրության պատճառով հակամարտություն չի լինելու, որ խաղաղությունը գալու է այն ժամանակ, երբ դիմացի կողմը տեսնի, որ էլ զիջելու բան չկա, դա բանակցության բազային օրենք է։ «Մենք մեր ազգի արժանապատվության հետ առևտուր չենք անում»,-ասաց Կարապետյանը։