Արարատ Միրզոյանն ու Սեյեդ Աբբաս Արաղչին հանդիպել են

կողմից admin1

Թեհրանում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիին։

Քննարկվել են մի շարք բնագավառներում համագործակցության ծրագրեր, այդ թվում՝ էներգետիկայի, տրանսպորտային և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում: Անդրադարձել են Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամրջի կառուցման, էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության շուտափույթ ավարտման կարևորությանը, ինչպես նաև երկու երկրների միջև առկա բեռնափոխադրումների դյուրացման հարցերին:

Ընդգծվել է Իրանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին: Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները և դրա միջոցով տարածաշրջանային երկրներին ընձեռվող նոր հնարավորությունները:

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode