Ո՛չ օրենսդիր, ո՛չ գործադիր իշխանությունը չի կարող միջամտել Մայր Աթոռի գործունեությանը. Վարդևանյան

կողմից admin1

Հակասահմանադրական է. ո՛չ օրենսդիր, ո՛չ գործադիր իշխանությունը չի կարող միջամտել Մայր Աթոռի գործունեությանը,  ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Հիմա մենք կարո՞ղ ենք ստեղծել մի քննիչ հանձնաժողով, որը կվերաբերի կոնկրետ մի քանի դատավորների կողմից կայացված դատական ակտերին. վստահ եմ՝ հակադարձում կլինի, որ չի կարող քննիչ հանձնաժողովը իրենից ենթադրել միջամտություն դատական իշխանությանը։

Այս դեպքում ևս նույն հակափաստարկը պետք է գործեր»,-ասել է Վարդևանյանը։

Նրա խոսքով, ինչ-որ կարմիր գծեր պետք է լինեն, և դա սահմանադրաիրավական գնահատական է. «Պետք է հստակ առանձնացվի Հայ Առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ կարգավիճակը ՀՀ-ում, որ պետությունը և եկեղեցին անջատ են»։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode