34
Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը իր էջում լուսանկար է հրապարակել Դավիթ Համբարձումյանի հետ գրելով․
«Շարունակում ենք…»։
Ավելի վաղ Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Համբարձումյանը տեսաուղերձով դիմել է համայնքի բնակիչներին, որում նշեց․
«Սիրելի մասիսցիներ, ուզում եմ տեղեկացնել, որ մեր կյանքում ոչինչ չի փոխվել և այն մարդիկ, ովքեր փորձում են մի փոքր առաջ ընկնել, պետք է հիասթափեցնեմ իրենց: «Կառուցող» դաշինքը Նորայր Հակոբյանի գլխավորությամբ շարունակելու է ընտրական պայքարը և վստահ եմ, որ մասիսցին իր քվեն տալու է հենց «Կառուցող» դաշինքի օգտին»: