Եվրախորհրդարանը Վրաստանում քաղբանտարկյալների վերաբերյալ բանաձև է ընդունել

կողմից admin2

Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում ընդունել է «Պաատա Բուրճուլաձեի և «Վրացական երազանքի» ռեժիմի ներքո քաղբանտարկյալների գործը» խորագրով բանաձևը։

Փաստաթղթին կողմ է քվեարկել 441 պատգամավոր, դեմ՝ 47-ը, իսկ 86-ը ձեռնպահ է մնացել, գրում է Georgia Today-ը։

Նոյեմբերի 26-ին ընդունված բանաձևով Եվրախորհրդարանը կոչ է արել Վրաստանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել Պաատա Բուրճուլաձեին, Իրակլի Նադիրաձեին, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և մյուս անձանց, որոնց խորհրդարանը համարում է քաղբանտարկյալներ։

Փաստաթղթում անդրադարձ է կատարվել Վրաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքական ազատությունների հետ կապված խնդիրներին։

Եվրախորհրդարանը նաև կոչ է արել Եվրամիությանը նպատակային պատժամիջոցներ սահմանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի և Վրաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։

Բանաձևում նշվում է, որ 71-ամյա աշխարհահռչակ օպերային երգիչ և հասարակական գործիչ Պաատա Բուրճուլաձեն 2026 թվականի մայիսին դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման՝ 2025 թվականի հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում տեղի ունեցած զանգվածային ցույցերից հետո։ Եվրախորհրդարանը նրա նկատմամբ առաջադրված մեղադրանքները քաղաքական դրդապատճառներով պայմանավորված է համարում։

Նշենք, որ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը իրավական պարտադիր ուժ չունի։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode