<<Ապօրինի է>>․ Երեւանի թիվ 57 մանկապարտեզի տնօրենը պաշտոնանկությունից 2 տարի անց վերանշանակվեց

կողմից admin2

Թիվ 57 մանկապարտեզի տնօրենի պաշտոնանկությունն ապօրինի էր․ ազատումից երկու տարի անց դատարանի որոշմամբ վերանշանակվեց

Ավանի թիվ 57 մանկապարտեզի երկարամյա տնօրեն Մարգարիտա Հովհաննիսյանը դատարանի որոշմամբ վերականգնվել է նախկին պաշտոնում։ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել նրա նկատմամբ կիրառված բոլոր չորս կարգապահական տույժերը և որոշել նրան վերականգնել տնօրենի պաշտոնում՝ նաև փոխհատուցելով հարկադիր պարապուրդի ժամանակահատվածը։

Նշենք, որ Մարգարիտա Հովհաննիսյանը նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի բարեկամուհին է ու թերևս նախկինների հանդեպ

<<իշխանական ատելությունից դրդված>> ՔՊ- ական վարչակազմը գործեց նրա դեմ։

Իր պաշտոնանկության դեմ քայլեր ձեռնարկած Մարգարիտա Հովհաննիսյանը մամուլի միջոցով հանրայնացրեց քաղաքապետ Ավինյանը ուղղված իր դիմում-բողոքը։

2025-ի հունվարին Հովհաննիսյանը բաց նամակով դիմեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ պնդելով, որ իր շուրջ ստեղծվել է ճնշման և լարվածության իրավիճակ` խիստ արհեստականորեն։

Քաղաքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ը, իր հերթին, նրա մեղադրանքները հերքեց ավելի ուշ և ներկայացրեց իբր հակադարձ պնդումներ։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode