Սահմանը երկար է, հնարավոր չէ մետր առ մետր վերահսկել. ՔՊ-ականը` Շաքիի դեպքի մասին

կողմից admin1

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանն ընդունում է, որ Սյունիքի մարզի Շաքի համայնքում տեղի ունեցած միջադեպով ՀՀ ԱԱԾ–ն որոշակիորեն թերացել է իր աշխատանքի մեջ։ Այդ մասին նա այսօր հայտարարեց ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ։

«Մի բան է, երբ միջդիրքային տարածքներով հնարավոր է`սահմանախախտումներ տեղի ունենան, սակայն մեկ այլ բան է, երբ զինված ադրբեջանցի այդ զինվորը ներխուժել է ՀՀ տարածքով և համապատասխան մարմինները չեն հայտնաբերել ու ձերբակալել»,– հայտարարեց Հակոբյանը։

Ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, արդյոք նա նույնպես չի թերացել և արդյոք նա նույնպես չպետք է հրաժարական տա, ինչպես եղավ ԱԱԾ փոխտնօրեն Դավիթ Սանամյանի դեպքում, ՔՊ խմբակցության քարտուղարն այս դեպքում թերացումներ չի տեսնում։

«ՊՆ–ի մասով միշտ հնարավոր են թերացումներ, սակայն ես չեմ կարծում, որ այս դեպքում մեր զինվորները թերացել են»,– վստահ է նա` ավելացնելով, որ մեր սահմանը երկար է ու հնարավոր չէ մետր առ մետր վերահսկել։

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode