Փաշինյանը խոսեց և կասկածի տակ դրեց․ «Դեռ փաստ չէ»

կողմից admin3

Ենթադրենք իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը, որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու, Infocom-ի Ctrl Z հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով՝ դեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է։

«Մեր քրեական գործով ընթացակարգերը տեղի են ունենալու ՀՀ-ում, առնվազն ինչ-որ ժամանակ կմնա Հայաստանում, քննություն է գնում, հիմա ինքը կալանքի տակ է»,- հավելել է նա՝ ընդգծելով՝ պետք է մանրամասն քննություն արվի, հասկանալու համար, թե ինչպես է պատահել, որ անցել է ադրբեջանցի զինվորը ՀՀ սահմանը։

Հարցին, թե արդյո՞ք դիտարկվում է Բաքվում պահվող հայ գերիների հետ ադրբեջանցի զինծառայողի փոխանակման հարցը, Փաշինյանը նշել է․

«Դրանք տարբեր թեմաներ են։ Նախկինում էլ այսպիսի դեպքեր եղել են, ունենք պայմանավորվածություն, որ զինվորների անցնել- դառնալու պրոցեսները բոլոր դեպքերից անջատ ենք նայելու»։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode