«Այս ողբերգությանն առնչված յուրաքանչյուր ընտանիքի համակողմանի աջակցություն և հոգատարություն ցուցաբերելը, նրանց ցավը կիսելը մեր բարոյական պարտքն է։ Անհետ կորած անձանց որոնումների արդյունավետությունն ուղղակիորեն կախված է ճշգրիտ տեղեկատվության ստացումից»,-այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նկատի ունենալով 44-օրյա պատերազմը։
«Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի, զանգվածային և անհատական գերեզմանների վայրերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, ստեղծի համապատասխան արխիվների բացման և վկաների ցուցմունքների հավաքագրման պայմաններ։
Սա, լինելով իրավական պարտավորություն և մարդասիրական պատասխանատվություն, միաժամանակ կդառնար խաղաղության նկատմամբ հավատարմության գործնական արտահայտություն և փոխադարձ վստահության ամրապնդման ներդրում։
Մարդկային ճակատագրերին վերաբերող տեղեկատվությունը չպետք է դառնա քաղաքական պայմանների առարկա»,-ասել է Ալիևը։