16
Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում են Կառավարությունից։
«Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ փոխանցել։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։