Նռնաձոր տանող նոր ճանապարհի կառուցումը կրկին ձգձգվում է

կողմից admin1

Հայաստանի ամենահեռավոր գյուղերից մեկը՝ Նռնաձոր տանող նոր ճանապարհի կառուցումը կրկին ձգձգվում է, այս մասին է վկայում Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան Ճանապարհային դեպարտամենտի ներկայացրած պարզաբանումը։

«Նռնաձոր տանող ճանապարհի կառուցման աշխատանքների առաջին փուլն ավարտական պրոցեսում է։ Երկրորդ փուլը՝ ճանապարհի ասֆալտապատումը, ընթացքի մեջ է», – ասել են դեպարտամենտից։

Այս տարվա հուլիսին Sputnik Արմենիան գրել էր, որ Սյունիքի հարավում գտնվող Նռնաձոր գյուղ տանող ճանապարհի շինարարությունը չի ավարտվել նշված ժամկետում։

Այդ ժամանակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ասել էին, որ շինարարության առաջին փուլի ավարտման նոր ժամկետ է սահմանվել այս տարվա օգոստոսի 30-ը։

Կապալառուն ի սկզբանե հայտարարել էր առաջին փուլը (որի արժեքը 2.5 մլրդ դրամ է) մինչև 2025 թվականի վերջն ավարտելու մասին։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ TRIPP-ը անցնելու է Նռնաձոր-Ագարակով, ՀՀ հարավային սահմանի երկայնքով, Արաքսի ափով, խորհրդային ժամանակներում գոյություն ունեցած` բոլորիս հայտնի գծով։ Այդ երկաթուղին Ադրբեջանի տարածքով Հայաստանը կապելու է Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետ։ Սրանով ահռելի բեռնափոխադրումներ են իրականացվելու հատկապես Արևելքից Արևմուտք, և դրանք անցնելու են TRIPP-ի Նռնաձոր-Ագարակ երկաթուղով։

Նռնաձոր տանող ներկա ճանապարհն անցնում է հենց նախկին երկաթուղու ճանապարհով։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode