Քանդում են ոչ թե ինքնակամ կառույցները, այլ սեփականություն համարվող գույքը․ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Ավինյանի դեմ

կողմից admin1

Երևանի Շինարարների փողոցում կրպակներ ունեցող քաղաքացիներից մի քանիսը որոշել են քաղաքապետ Տիգրան Ավինյանի և քաղաքապետարանի դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։

Կրպակատերերից մեկը նշել է, որ ոչ միայն իրենց, այլև մի շարք տնտեսվարողների փաստաբաններն արդեն համապատասխան փաստաթուղթ են պատրաստել, որը հասցեագրված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին, ՆԳՆ ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանին, քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին, պատճենն էլ փոխանցվում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անմիջական կարգադրությամբ քաղաքապետարանը նախաձեռնել է մեզ պատկանող գույքերի քանդման աշխատանքներ։ Տեղյակ ենք, որ 13․10․2026թ․ ցանկանում են Կադաստրի կոմիտեի վավեր վկայականով մեզ սեփականության իրավունքով պատկանող գույքերը քանդել»,- նշված է հաղորդման մեջ։
Պնդում են՝ խոսքը ոչ թե ինքնակամ կառույցների, այլ սեփականություն համարվող գույքի մասին է, որը քանդելու իրավունք քաղաքապետարանը չունի։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode