Եկեղեցին պահպանում է մեր ազգային ինքնությունը․ Արամ Ա

կողմից admin2

«Պատմության ընթացքում մեր ինքնության ամբողջությունը քանդելու ներքին և, մանավանդ, արտաքին փորձեր են եղել՝ ներքին բևեռացումներ ստեղծելով։ Մեր ժողովուրդը՝ գիտակից իր պատմությանը և հավատարիմ լուսավորչյան և մաշտոցյան հոգևոր ու ազգային հեղափոխությանը՝ մնաց ամրորեն կառչած իր ինքնությանը։

Այսօր մեր եկեղեցին լծված է մեր ազգի ինքնությունը պահող ու պահպանող, հզորացնող ու հավերժացնող արժեքների ու խորհրդանիշների կենսագործմանը՝ մեր ժողովրդի հավաքական կյանքի մեջ»,- Դպրեվանքի 2026-2027 տարեշրջանի վերամուտին առիթով իր խոսքում ասել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode