Սահմանադրական դատարանում շուրջ 2.5 ժամ է նախագահ են ընտրում: Աշխատանքային ժամն ավարտվել է, Վլադիմիր Վարդանյանի օգնականի խոսքով` չի բացառվում, որ երկար տևեն ընտրությունները:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի` ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում է նախկին ՔՊ-ական պատգամավոր, ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանը: 24News-ի հետ զրույցում ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանն ասաց, որ ինքը ևս տեղյակ է այդ խոսակցություններից: Թե ովքեր են առաջադրվել կամ ինքնաառաջադրվել ՍԴ նախագահի պաշտոնում դեռ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2020 թվականին, Արման Դիլանյանն ընտրվել էր ՍԴ նախագահ, իսկ ՍԴ դատավորի պաշտոնում նա ընտրվել է 2018 թվականին: ՍԴ նախագահի պաշտոնավարման ժամկետը լրացել է հոկտեմբերի 12-ին:
Նշենք, որ ՍԴ նախագահ ընտրվում են 6 տարի ժամկետով, առանց վերընտրվելու հնարավորության, փակ, գաղտնի քվեարկությամբ: ՍԴ 9 դատավորների միջև է տեղի ունենում ընտրությունը: ՍԴ նախագահի թեկնածուին առաջադրում են ՍԴ դատավորները, կարող է նաև ինքնաառաջադրում լինել: