Ինչու է հետաձգվել Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը. հայտնի են մանրամասները

կողմից admin3

Հինգշաբթի՝ հոկտեմբերի 15-ին, պետք է կայանար Սաուդյան Արաբիայի առաջնության 9-րդ տուրի «Ալ-Ահլի» – «Ալ-Նասր» հանդիպումը, սակայն այն հետաձգվել է։ Նշենք, որ «Ալ-Ահլիի» կազմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

«Ալ-Նասրի» պաշտոնական կայքում նշվում է, որ հանդիպումը կկայանա 2027 թվականի մարտի 6-ին։ Թեև ակումբը չի հրապարակում որոշման պաշտոնական դրդապատճառը, հայտնի է, որ հետաձգումը կապված է անվտանգության նկատառումների հետ։

Հիշեցնենք, որ երկուշաբթի՝ հոկտեմբերի 12-ին, «Ալ-Նասրն» Ասիայի Չեմպիոնների լիգայում 3-1 հաշվով առավելության էր հասել ուզբեկական «Նեֆթչիի» նկատմամբ, սակայն հրթիռային վտանգի պատճառով այդ հանդիպումը մեկնարկել էր նախատեսվածից մեկ ժամ ուշ։ Այդ խաղում իր թիմի գոլերից մեկի հեղինակ էր դարձել Կրիշտիանու Ռոնալդուն։

Առաջնության հանդիպման հետաձգման արդյունքում պորտուգալացին և նրա խաղընկերները լրացուցիչ հանգստի հնարավորություն են ստացել։ Ներկա պահին «Ալ-Նասրը» Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode