34
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անցկացրել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
«Քննարկվել են Իրան-Հայաստան երկկողմ համագործակցությանն ու հարաբերություններին վերաբերող հարցեր»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` Փեզեշքիանը Երևանում է COP17-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։
Սա նրանց երկրորդ հանդիպումն էր վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Հայաստանի և Իրանի ղեկավարները հանդիպել էին նաև հոկտեմբերի 9-ին Թուրքմենստանում։