Խաբելու նոր սցենարներ են մտածում. մամուլ

կողմից admin2

«Հրապարակ»-ը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը անկլավ-էքսկլավների մի քանի լուծում է ներկայացրել, ներառյալ փոխանակումը՝ Արծվաշենը թողնել իրենց, իսկ Տիգրանաշենն ու Տավուշի երեք տարածքները՝ մեզ։ Անցած շաբաթ նա խոսել է «գյուղերի տեղաշարժման» տարբերակից ու նշել, որ վերջնական որոշում չկա, ինչը, ըստ թերթի, ենթադրում է նաև միջանկյալ տարածքների փոխանցում Ադրբեջանին։

Իշխանական շրջանակների տեղեկություններով, կողմերը կանգ են առել հենց այս վերջին տարբերակի վրա, որը, ըստ աղբյուրի, Ալիեւի պահանջն է՝ հնչեցված Թուրքմենստանում։ Նույն աղբյուրները պնդում են, որ դրանով է պայմանավորված սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը, իսկ խաղաղության պայմանագրին խանգարում են մնացած այս խոչընդոտները։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode