«Հրապարակ»-ի հաղորդմամբ, Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, ով պաշտոնը զբաղեցնում է 2023 թ. փետրվարից, 2025 թվականի հայտարարագրում անշարժ ու շարժական գույք չի նշել։ Ունեցել է 4 մլն դրամ ավանդ, հաշիվներին՝ 46 դոլար և 995 հազար դրամ, կանխիկ՝ 2.8 մլն դրամ, աշխատավարձ՝ 17 մլն 537 հազար դրամ, չմարված վարկ՝ 216 հազար դրամ։ Համատեղ բնակվող է նշել միայն հայր Լյովա Մատիկյանին։
Լյովա Մատիկյանը որպես միանձնյա սեփականություն հայտարարագրել է 4 անշարժ գույք՝ բնակարան, ամառանոց, հողամաս և ավտոտնակ, ժառանգություն մինչև 1998 թ., ինչպես նաև 2022 թ. գնված Kia։ Բանկում ունեցել է 1.1 մլն դրամ պարտքային արժեթղթեր, 5.6 մլն դրամ ավանդ, կանխիկ՝ 42 հազար դրամ։ Նրա միակ եկամուտը թոշակն է՝ 660 հազար դրամ մեկ տարում։