Արդեն մեկ տարի է՝ Եկեղեցու վրա քարեր են նետվում, բայց քարերով չեն կործանում այն, ինչը կառուցվել է հավատքով. Տեր Մանուկ

կողմից admin2

Արդեն մեկ տարի է՝ Հայոց Եկեղեցու վրա քարերն ավելի ու ավելի շատ են նետվում, անգամ՝ հոգևորականների կողմից, այս մասին հայտարարել է Կարմրավորի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը:

«Հազար ամոթ ձեզ։ Բայց հալածողները մոռանում են մի կարևոր ճշմարտություն․ քարերով չեն կործանում այն, ինչ դարերով կառուցվել է հավատքով, աղոթքով, նահատակների արյամբ։ Մենք պետք է հավատքի մեջ ավելի զորանանք և զորացնենք մեր հոգևոր տաճարի հիմքերը՝ ավելի ամուր կանգնելով մեր հավատքի, միաբանության և սրբությունների պահպանության գործում»,- նշել է Տեր Հայրը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode