Ուկրաինան հարվածել է նավթ տեղափոխող ամերիկյան նավերին. ԱՄՆ պետքարտուղար

կողմից admin1

Ուկրաինան հարվածներ է հասցրել ամերիկյան ընկերություններին պատկանող նավթ տեղափոխող նավերին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

ԱՄՆ պետքարտուղարը ասել է, որ ամերիկյան ընկերությունները Վաշինգտոնին բողոքել են Սև ծովում իրենց նավթը տեղափոխող նավերին հասցված հարվածներից։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ այդ հարձակումները դիտավորյալ չի համարում։

«Ամերիկյան ընկերությունները զանգահարում են մեզ և ասում․ «Հե՜յ, այն նավի վրա, որին հարվածել է Ուկրաինան, մեր նավթն էր»։ Հորմուզի նեղուցում, Կարմիր ծովում և այլ վայրերում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով մենք արդեն բախվում ենք համաշխարհային էներգետիկ ճգնաժամի։ Մեզ պետք չէ ավելի խորացնել իրավիճակը»,-ասել է նա։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode