Ցուցարարները փակել են Լուվրի մուտքը

կողմից admin1

Ֆրանսիայում ուսանողները փակել են Լուվրի թանգարանի մուտքը, ինչով իրենց աջակցությունն են հայտնել ավագ դպրոցների աշակերտների ցույցերին և դատապարտել «ոստիկանական բռնաճնշումները», հայտնում է France 24-ը։

Բողոքի ակցիայի պատճառով թանգարանը չի կարողացել դռները բացել այցելուների առջև։

Փարիզի դատախազության տվյալներով՝ շաբաթ և կիրակի օրերին ձերբակալված ավելի քան 700 մարդ կալանավորվել է։

Դատախազությունը հայտնել է, որ շաբաթ օրվա ցույցերի հետ կապված ձերբակալվել է 855 մարդ, որոնցից 557-ը կալանավորվել է։

Նրանցից չափահաս են եղել 433-ը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode