21-րդ դարի Յալթան և Պոտսդամը սարերի հետևում չեն․ մեզ մնում է միայն «ոտքի տակ չընկնել»… Քոչարյան

կողմից admin3

Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Լավրովը Թեհրանում է: Եթե նրան հաջողվի համոզել ապաշրջափակել Հորմուզը, ապա կարծում եմ դրան կհետևի Պուտինի առաջարկած Թրամփ- Սի Ծինփին-Պուտին հանդիպումը, իսկ դա իր հերթին կնշանակի, որ 21-րդ դարի Յալթան և Պոտսդամը սարերի հետևում չեն: Դուք կհարցնեք. Բա Եվրոպա՞ն: Եվրոպան , կարծում եմ ևս մասնակից կդառնա նոր աշխարհակարգի ձևավորմանը… բայց արդեն նոր առաջնորդներով և ոչ այն մասշտաբով, ինչը ուներ ԽՍՀՄ փլուզվելուց հետո: Սա իհարկե, բարդ և երկարատև պրոցես է լինելու, որտեղ իրենց տեղը պետք է փորձեն ունենալ արաբական աշխարհը, Թուրքիան, Իսրայելը, հզոր տեմպերով զարգացող Հնդկաստանը, վերջին շրջանում բավականին ամրապնդված Իրանը և այլ լոկալ աշխարհաքաղաքական կենտրոններ: Ո՞վ կշահի և ո՞վ կկորցնի «փոքրերից» դեռ ոչինչ պարզ չէ… Դա ցույց կտա ժամանակը: Բայց կարծում եմ հանգուցալուծման սկիզբը այդքան էլ հեռու չէ…
Մեզ մնում է միայն «ոտքի տակ չընկնել»…

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode