Չկա հիմնավոր պատճառ՝ Ամուլսարը չշահագործելու համար․ Հակոբ Սիմիդյան

կողմից admin1

ՔՊ-ական Հակոբ Սիմիդյանի համար անհասկանալի է, թե ինչու չպետք է շահագործվեր Ամուլսարի հանքը։

«Փորձաքննություններն արվել են, ես այս պահին չգիտեմ որևէ հիմնավոր պատճառ, թե ինչու պետք է Ամուլսարը չշահագործվեր»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ականը։

Նա նշել է, թե պետական վերահսկողություն իրականացնող մարմիններն ուշադիր կլինեն, որ հանքը փակ ցիկլով աշխատի ու որևէ վտանգավոր մետաղ չհայտնվի շրջակա միջավայրում։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode