Հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգությունների հետ կապված դատական նիստերից հետո գրեթե 150 մարդ դատապարտվել է ազատազրկման։ Այս մասին հայտարարել է երկրի արդարադատության նախարար Ժերալ Դարմանենը։
«Վերջին 48 ժամվա ընթացքում մենք վերանայել ենք երկրում ձերբակալություններից հետո մեծ թվով գործեր։ Դատական նիստերը տեղի են ունենում 48 ժամ շարունակ։ Մինչ այժմ 149 մարդ արդեն ստացել է ազատազրկման դատավճիռ»,-ասել է Դարմանենը։
Նրա խոսքով՝ 20-ից 25 տարեկան երեք անձինք ստացել են 10 ամսվա ազատազրկում Micromania տեսախաղերի խանութը թալանելու համար։ Նմանատիպ ազատազրկման է ենթարկվել նաև Sephora օծանելիքի և կոսմետիկայի խանութը թալանած անկարգությունների 28-ամյա մասնակիցը։
«Նրանք, ովքեր այսպես են վարվում, դավաճանում են Ֆրանսիային և խաթարում Ֆրանսիայի կերպարը։ Նրանք ոչնչացնում են ձեռնարկատերերի կյանքն ու տնտեսական բարեկեցությունը, քաղաքի կերպարը և երկրի կերպարը։ Ավելին, եթե մենք չպատասխանենք չափազանց խիստ քրեական միջոցներով, ինչպես այսօր է տեղի ունենում, ձեռնարկատերերն ու բնակիչները արդարադատությունը կվերցնեն իրենց ձեռքը», — ասել է նախարարը։