26
Արայի ամառանոցների ձորում վթարվել է Ապարան-Երևան 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով, հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։
Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանում, Արագածոտնի և Կոտայքի մարզերում 24-ժամյա ջրանջատում կլինի։
Հոկտեմբերի 21-ին ժամը 11:00-ից մինչև հոկտեմբերի 22-ը ժամը 11:00-ն կդադարեցվի ջրամատակարարումը Դավթաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ, Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Նորաշեն, Գ-1 թաղամասերի, Ալիխանյան Եղբայրների, Մարգարյան, Ֆուչիկի, Բաշինջաղյան, Ջանիբեկյան, Շիրազի, Մազմանյան փողոցները իրենց նրբանցքներով, Հալաբյան 22-38 համարները իրենց կոտորակներով։
Կոտայքի մարզում 24-ժամյա ջրանջատումը վերաբերում է Զովունի գյուղի 21-37 փողոցներին, Պռոշյան, Քասախ գյուղերին, Եղվարդ քաղաքին։ Ջուր չի լինի Արագածոտնի մարզի Նոր Երզնկա, Սաղմոսավան, Ուշի գյուղերում։
Ընկերությունից հայտնում են, որ արդեն սկսել են վթարավերացման աշխատանքները, որոնց ընթացքի մասին լրացուցիչ կտեղեկացնեն։