Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է

կողմից admin1

Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հայտնում եմ, որ ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների միջոցառումների արդյունքում տեսանյութում երևացող տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին, հայտնում է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Հիշեցնեմ, որ երեկ ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում առերևույթ հանցագործության փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել էին նախաքննական մարմին»,-գրել է Սարգսյանը։

Հիշեցնենք, երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ ակնհայտորեն ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը նվաստացնում էր իր կնոջը։

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode