15
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Սյունիքի մարզ են այցելել TRIPP-ի հետ կապված հարցերը տեղում քննարկելու համար։
TRIPP-ի պայմանագրի նախագիծը երեկ հավանության արժանացավ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանի ներկայացրած փաստաթղթին կողմ քվեարկեցին հանձնաժողովի 4 ՔՊ-ական անդամ, «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչը դեմ քվերակեց, իսկ «Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը:
Փաստաթուղթը կքննարկվի խորհրդարանի առաջիկա հերթական նստաշրջանում: