Խուզարկել են «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ. Անդրանիկ Գևորգյան

կողմից admin1

Այսօր առավոտյան «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել։ Այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում հայտնել է պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։

«Եվս 10 անդամի տներում խուզարկություններ են եղել, ձերբակալվածներ կան։ Նրանց տարել են Երևան։ Իրենց (խոսքը ՀՀ իշխանությունների մասին է. խմբ.) գործելաոճն է։ Այս մի քանի օրը պետք է այդպես անեն, քանի որ պարտությունից վախեցած են։ «Ուժեղ հայաստանցիներս» կոտրվող չենք մեր առաջնորդի պես։ Գնալու ենք մինչև վերջ` ունենալու համար ուժեղ Ստեփանավան»,– ասել է Գևորգյանը։

Նրա խոսքով` այս պահին ավագանու 4 անդամ կա, որ ձերբակալված է, 2-ն էլ տնային կալանքի մեջ են։ Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց` ցանկացած սցենարի պատրաստ են։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode