Հայաստանի Կենտրոնական բանկի ներկայիս նախագահն իր գործի շատ փորձառու մասնագետ է։ Նա հիանալի գիտի, թե ինչի մասին է խոսում, բայց, կարծում եմ, մոտ ժամանակներս նրան կփոխեն, NEWS.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
Փորձագետի խոսքով՝ Հայաստանի ԿԲ ղեկավարը փաստացի ընդունել է, որ իշխանությունների ներկայիս հակառուսական քաղաքականությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։
«Կոպիտ ասած՝ նա ասել է հետևյալը․ այդս քաղաքական հայտարարություններն ու քայլերը շատ թանկ են նստելու մեր բոլորի վրա։ Եվ խոսքն այստեղ միայն գազի գնի բարձրացման մասին չէ։ Մենք փաստացի դուրս կգանք ԵԱՏՄ ձևաչափից՝ միաժամանակ մեզ մոտ պահպանելով ԱՊՀ ձևաչափը։
Այսինքն՝ սա ենթադրում է որոշակի կատեգորիաների, հարկերի, տուրքերի և այլնի փոփոխություն», — պարզաբանել է Ղևոնդյանը՝ հավելելով, որ Հայաստանն իրականում պատրաստ չէ իրադարձությունների զարգացման առկա բացասական սցենարներից և ոչ մեկին։