ԿԸՀ-ն չի՞ նկատում զանգվածային ընտրախախտումները Մարտունիում

կողմից admin1

Մարտունի խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանի նախընտրական պաստառնները փակցված են հասարակական սննդի և առևտրի օբյեկտների ճակատային հատվածում, ինչն ԸՕ-ի կոպիտ խախտում է, գրում է Երկիրը։

ՀՀ ընտրական օրենսգրքով հստակ արգելվում է  (Հոդված 20) նախընտրական քարոզչական պաստառներ, թեկնածուների նկարներ կամ տպագիր այլ նյութեր փակցնել հասարակական սննդի և առևտրի օբյեկտների (այդ թվում՝ ռեստորանների, սրճարանների, խանութների) վրա կամ դրանց ներսում՝ անկախ սեփականության ձևից:

Քարոզչական պաստառներ փակցնելն արգելվում է նաև հանրակրթական դպրոցների, հասարակական սննդի և առևտրի օբյեկտների, վերելակների, հասարակական տրանսպորտի և տաքսիների վրա կամ ներսում: Արգելքը տարածվում է նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերի վրա:

Պաստառները կարող են փակցվել համայնքների ղեկավարների կողմից հատուկ առանձնացված անվճար տեղերում, ինչպես նաև ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համաձայնությամբ՝ նրանց պատկանող այլ շենքերի, շինությունների վրա կամ ներսում, եթե դրանք չեն հանդիսանում վերը նշված արգելված օբյեկտներից:

Սակայն այստեղ ամենաուշագրավն այն է, որ նախընտրական քարոզարշավի վերջին օրն է, իսկ խնդիրը մինչ օրս լուծված չէ։

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode