Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վ. Սարգսյանի, մերժել է ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող՝ «Հայրենիք» կուսակցության ցուցակի 6-րդ համարով Արթիկ համայնքի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը։ Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հայրենիք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Լևոն Վահրադյանը «Հրապարակի» հետ զրույցում հաստատել էր կուսակցության ներկայացուցիչների բերման ենթարկելու փաստը՝ նշելով, որ փաստաբանները փորձում են պարզել դրա հիմքերն ու կանանց հետագա կարգավիճակը։
Ըստ Լևոն Վահրադյանի՝ Աբգարյանի գործով քննության առարկա է դարձել հեռախոսազրույցը, որի ընթացքում, իր տեղեկություններով, մի կին խնդրել է ամուսնու համար դեղ ապահովել։ Վահրադյանի փոխանցմամբ՝ խոսքը շուրջ 600 դրամ արժողությամբ դեղի մասին է եղել»,- գրում է լրատվամիջոցը։