Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից 3–ի վիճակը ծայրահեղ ծանր է

կողմից admin1

Երևան–Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները գտնվում են Երևանի բժշկական կենտրոններում, հայտնել է առողջապահության նախարարությունը։

«Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության: Ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք` երեկ Արագածոտնի մարզում` Երևան-Աշտարակ ավտոճանապարհին, բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը, բախման հետևանքով 2 մարդ մահացել է, 5-ը` վնասվածքներ ստացել։

shamshyan.com–ի տեղեկություններով` մահացածները ամուսիններ են, իսկ տուժածներից 3-ը` նրանց երեխաները։ Նրանք 7, 10 և 13 տարեկան են ու «Աշտարակ» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode