3
Աշխարհահռչակ արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսին արժանացել է իսպանական Աստուրիայի արքայադստեր այս տարվա մրցանակին «Սպորտ» կատեգորիայում։ Այս միջազգային հեղինակավոր մրցանակը շնորհվում է ամբողջ աշխարհի հայտնի եւ վաստակ ունեցող մարդկանց եւ հեղինակավոր կառույցներին՝ գիտության, մշակույթի, սպորտի, հումանիտար եւ այլ ոլորտներում նվաճումների համար։ Այն հաճախ անվանում են «իսպանական Նոբելյան մրցանակ»։
Մրցանակը շնորհվել է ոչ միայն սպորտում ունեցած ներդրման, այլ նաեւ՝ «Մեսիի հիմնադրամի» միջոցով ծավալած գործունեության, եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան որպես ծավալած աշխատանքի համար։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Օվյեդոյում։