Արման Ծառուկյանը նվաճեց RAF-ի միջին քաշային crossover չեմպիոնական տիտղոսը

կողմից admin1

Լաս Վեգասում կայացած RAF 14 մրցաշարում հայազգի UFC մարտիկ Արման Ծառուկյանը 10։0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ ամերիկացի Դիլոն Դենիսի նկատմամբ՝ նվաճելով RAF-ի չեմպիոնական գոտին։

Արմանը մրցակցին գրեթե ոչ մի հնարավորություն չտվեց։ Առաջին իսկ մրցափուլում նա հավաքեց 10 միավոր և հաղթեց տեխնիկական առավելությամբ։

Սակայն երբ Դենիսը փորձում էր բարձրանալ գորգից, Ծառուկյանը ցուցադրաբար ոտքը դրեց նրա վրա։ Անվտանգության աշխատակիցներն անմիջապես միջամտեցին՝ կանխելով հերթական բախումը։

Դենիսը չպատասխանեց այդ գործողությանը և ավելի ուշ նույնիսկ սեղմեց Արմանի ձեռքը։

Մրցակիցների հարաբերությունները լարվել էին նախորդ օրը՝  հոկտեմբերի 22-ի մամուլի ասուլիսի ժամանակ, երբ Դիլոն Դենիսը ցուցադրել էր շապիկ, որի վրա պատկերված էր Արմանի մտերիմ ընկեր և մարզումային գործընկեր Խամզաթ Չիմաևը՝ վիրավորական գրությամբ։

Ծառուկյանը չհանդուրժեց սադրանքը, տեղից վեր թռավ և հարձակվեց Դենիսի վրա։ Սկսվեց զանգվածային քաշքշուկ, որին միջամտեցին անվտանգության աշխատակիցները։

Հիշեցնենք՝ Դենիսը ամերիկացի ջիու-ջիցուի մասնագետ և MMA մարտիկ է, որը հայտնի է նաև Քոնոր Մաքգրեգորի հետ իր կապերով ու սոցիալական ցանցերում հակառակորդներին ուղղված սադրանքներով։

Այս հաղթանակով Արմանը նվաճեց RAF-ի միջին քաշային crossover չեմպիոնական տիտղոսը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode