Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն

կողմից admin1

Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում արժանացել է չեմպիոնի կոչմանը։

Հայ մարզիկը հենացատկի վարժության եզրափակչում երկու գերազանց ցատկերի հանրագումարում հավաքել է 14,850 միավոր:

Դավթյանը կարիերայում երկրորդ անգամ է դարձել աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր:

Այսպիսով, Հայաստանի հավաքականն աշխարհի առաջյությունն ավարտել է 2 ոսկե և 2 բրոնզե մեդալով:

Ավելի վաղ նժույգթափեր վարժությունում Համլետ Մանուկյանը հռչակվել էր աշխարհի չեմպիոն, իսկ Մամիկոն Խաչատրյանը դարձել էր բրոնզե մեդալակիր։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode