6
Ողջունում եմ դատավորների կեցվածքը կարգալույծ եղած քահանաների գործերով որոշումներում։ Լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կարճել է Արագածոտնի թեմի կարգալույծ հռչակված քահանաներ Արամ Ասատրյանի և Թադե Թախմազյանի հայցերով հարուցված քաղաքացիական գործերի վարույթները։
«Ողջունում եմ նմանօրինակ կեցվածքը, դա, ըստ էության, այն է, ինչ սպասվում էր»,- նշեց Սրբազանը։