18
Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավոր։ Այս մասին հայտնել է պաղեստինյան WAFA գործակալությունը։
Պաղեստինի հանրային աշխատանքների նախարարությունը հայտնել է, որ հոկտեմբերի 25-ին իսրայելական անօդաչու թռչող սարքերը Գազա քաղաքի Շուջաիյյա թաղամասում հրկիզել են տեղահանվածների ճամբարը, որի հետևանքով մոտ 800 պաղեստինցի հարկադրված է եղել լքել իր բնակության վայրը։