ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանի նկատմամբ՝ տնային կալանքը, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Երեկ՝ հոկտեմբերի 27–ին, Էդիկ Մինասյանն ու Վարդան Այվազյանը ձերբակալվել էին։
Վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը՝ կաշառք ստանալու մեղադրանքով և ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Միանսյանը՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։
Ըստ մամուլի տեղեկությունների, այս ողջ պատմության հիմքում ոչ թե կոռուպցիոն մեծ սկանդալ է, այլ Էդիկ Մինասյանի դեմ ուղղված հերթական ճնշումը։ Բանն այն է, որ Վարդան Այվազյանը Մինասյանի փեսան է։ Իսկ Մինասյանին իշխանությունները չեն ներում Հայոց պատմության դասագրքերի խեղաթյուրման դեմ մղած բացահայտ պայքարի համար։