5
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել Ազգային Ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված, ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածու Եսթեր Սահակյանի գրանցումը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը փոխանցվել է կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Էդգար Խաչատուրի Առաքելյանին։
Հիշեցնենք, որ Էդգար Առաքելյանը մինչև իշխանամետ քաղաքագետ ներկայանալը հանդիսանում էր Արթուր Բաղդասարյանի ռեբրենդինգ արված ՕԵԿ-ի՝ «Հայկական վերածնունդի» քարոզչականի պատասխանատուն։