26
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել ԱՄՆ նախագահի տիկին Մելանյա Թրամփին Օլգա իշխանուհու 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին:
Նոյեմբերի 2-ին ստորագրված փաստաթուղթը հրապարակված է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքէջում:
Դոնալդ Թրամփի տիկնոջը պարգևը շնորհվել է «Ուկրաինային մարդասիրական օժանդակության գործում էական անձնական ներդրման, ակտիվ իրավապաշտպան և բարեգործական գործունեության համար», — նշված է հրամանագրում: