ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հակամարտության դադարեցման շուրջ ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող խորհրդակցություններում առաջընթաց է գրանցվել։
«Մենք մեծ առաջընթացի ենք հասել Իրանի հետ», — ուրբաթ օրը հայտարարել է նա՝ Ֆլորիդա նահանգում պատասխանելով լրագրողների հարցերին։ «Մենք փոխգործակցում ենք իրանական կողմի հետ։ Տեսնենք՝ ուր կհասցնի դա», — ավելացրել է նա։ Ամերիկյան առաջնորդը նաև պնդել է, որ ԱՄՆ-ն վերահսկում է նավագնացությունը Հորմուզի նեղուցով։
ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմն սկսել են փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն վերսկսել է մասշտաբային հարվածները Իրանին՝ նրան մեղադրելով ձեռք բերված համաձայնությունների պայմանները Հորմուզի նեղուցին վերաբերող մասով խախտելու մեջ։ Դրանով է տեղափոխվում նավթի համաշխարհային առևտրի ծավալների մոտ 25%-ը և հեղուկացված բնական գազի շուրջ 20%-ը։ Այնուհետև ԱՄՆ վարչակազմը փաստացի ազդարարել է Իրանի դեմ մասշտաբային ռազմական ուժի կիրառման դադարեցման և պատժամիջոցների միջոցով նրան տնտեսական խեղդման փորձին անցնելու մասին