Ֆրանսիան Աբու Դաբիում կմասնակցի Ուկրաինայի պատերազմի ավարտին նվիրված բանակցություններին

կողմից admin1

Եվրոպացի ներկայացուցիչները կմիանան Ուկրաինայում պատերազմի ավարտին նվիրված բանակցություններին, որոնք նախատեսված են հաջորդ շաբաթ Աբու Դաբիում։ Ֆրանսիան արդեն հաստատել է իր մասնակցությունը հանդիպմանը։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ առաջիկա բանակցություններին ներկա կլինեն եվրոպական երկրների ներկայացուցիչներ։

«Եվրոպացիները պատշաճ կերպով ներկայացված կլինեն։ Ֆրանսիան կլինի Աբու Դաբիում՝ մասնակցելու այդ քննարկումներին»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ բանակցությունները նախատեսված են նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode