38
Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում հայտնել է նրա պաշտպան Արմեն Ֆերոյանը։
Պաշտպանական կողմը բողոքի շրջանակներում վիճարկել է հիմնավոր կասկածի և կալանավորման հիմքերի առկայության հարցը։
Հիշեցնենք` «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանին կրկին կալանավորել են նոյեմբերի 5–ին, մեկ ամսով։