12
Ազգային Ժողովում լսումների ժամանակ քաղաքական, հասարակականգործիչներ, իրավապաշտպաններ, փաստաբաններ անդրադարձան հայաստանյան ՔԿՀ-ներում տիրոք իրավիճակին, իշխանության կողմից կալանքը մահակ դարձնելու պրակտիկային, հետևանքներին ու պատճառներին։
Փաստաբան Հովհաննես Խուդոյանն առանձնահատուկ ուշադրություն հրավիրեց ՔԿՀ-ներում առկա պայմաններին։
«Այդ վատ պայմանների համար կան կոնկրետ պատասխանատուներ։ Դրանքքրեակատարողական հիմնարկների պետերն են, այնուհետեւ ծառայության պետը եւ արդարադատության նախարարը։ Եթե փորձենք պրիմիտիվացնել, Նուբարաշեն քրեակատարողականում կան թախտաբիթիներ, որովհետեւ արդարադատության նախարարը Սրբուհի Գալյանն է։ Այս հարցերը հնարավոր է լուծել շատ արագ, շատ կարճ ժամկետում»,-ասաց նա։